Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ճապոնիայի դեսպանության ռազմական կցորդը հրաժեշտի այց է կատարել ՀՀ պաշտպանության նախարարություն

Ճապոնիայի դեսպանության ռազմական կցորդը հրաժեշտի այց է կատարել ՀՀ պաշտպանության նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը մայիսի 18-ին ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության խորհրդական Կենիչրո Սեսամեին և ռազմական կցորդ, գնդապետ Կազույա Օնոյին (նստավայրը ք.Մոսկվա)` ՀՀ-ում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետը շնորհակալություն է հայտնել գնդապետ Օնոյին համագործակցության համար և մաղթել է հաջողություններ հետագա ծառայության ընթացքում: Լևոն Այվազյանը հույս է հայտնել նաև, որ պաշտպանական բնագավառում հայ-ճապոնական շփումները համագործակցության զարգացման նոր հեռանկարներ կստեղծեն:

Գնդապետ Օնոն իր հերթին նշել է, որ ճապոնական կողմը պատրաստ է համագործակցությանը և հույս հայտնել, որ ՀՀ-ում նոր ռազմական կցորդի հավատարմագրումից հետո` մոտ ապագայում, առաջընթացը կարձանագրվի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]