1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանում քաղաքական խաղաղ հանգուցալուծումն ու ԿԲ գործունեությունը նվազեցրել են տնտեսության վրա ճգնաժամի ազդեցությունը. Fitch

Հայաստանում քաղաքական խաղաղ հանգուցալուծումն ու ԿԲ գործունեությունը նվազեցրել են տնտեսության վրա ճգնաժամի ազդեցությունը. Fitch

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի քաղաքական ճգնաժամի խաղաղ հանգուցալուծումն ու տնտեսական հաստատությունների, ինչպես օրինակ, Կենտրոնական բանկի շարունակական գործունեությունը նվազեցրել է ճգնաժամի ազդեցությունը տնտեսության վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Fitch միջազգային վարկանիշային գործակալության տարածած հաղորդագրությունում:

«Անցումային շրջանում տնտեսական ճեղքը, ինչպես ներկայացվում է, եղել է նվազագույն: Ֆինանսական հատվածում չի նկատվել ապակայունացնող ճնշում բանկային լիկվիդայնության կամ ավանդների վրա, իսկ միջազգային պահուստները շարունակում են մնալ խելամիտ մակարդակներում: Հումքային ապրանքների գների տեսանկյունից արտաքին բարենպաստ միջավայրը, արտահանման պահանջարկն ու դրամական փոխանցումների շարունակական աճը նվազեցրել են տնտեսության համար ակնկալվող ռիսկերը: ՀՆԱ իրական աճը 2017-ին կազմել է 7.5 տոկոս, տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձրացել է 10.6 տոկոսի 2018-ի առաջին եռամսյակում»,-ասված է գործակալության հաղորդագրությունում:

Գործակալությունում անդրադարձել են Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարությանը, որը ծրագիրը պետք է ներկայացնի մինչև հունիսի առաջին կեսը, նշելով, որ այն ներառում է փորձառու տեխնոկրատների և մասնավոր հատվածի մասնագետների: Նրանց կարծիքով՝ որոշ գործոններ վկայում են մակրոտնտեսական և ֆինանսական կայունության, ինչպես նաև ֆիսկալ հաշիվների պահպանության մասին: Օրինակ  է բերվել Կենտրոնական բանկը, որն անկախության բարձր մակարդակ ունի, ինչպես նաև ֆինանսների նախարարի պաշտոնում նախկին նախարարի տեղակալի նշանակումը, ով բնորոշվում է որպես տեխնոկրատ: «Աճին ուղղված բարեփոխումների որոշ նախաձեռնություններ, որոնք ուղղված են տնտեսության դիվերսիֆիկացմանն ու գործարար միջավայրի բարելավմանը, կարող են անգամ համընկնել նախորդ կառավարության նախաձեռնությունների հետ»,- ասված է Fitch-ի կայքում:

Այնուամենայնիվ, նշվում է, որ Հայաստանում առկա է ներքին քաղաքական անորոշություն՝ կապված խորհրդարանական մեծամասնության և ձևավորված կառավարության ու վարչապետի քաղաքական տարբեր ճամբարների պատկանելիության հետ: Հարց է բարձրացվում այն մասին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանին կհաջողվի կառուցել և պահպանել խորհրդարանական մեծամասնություն՝ չկորցնելով իր աջակիցներին՝ կոռուպցիայի կրճատման և սոցիալական արդարության հաստատման ճանապարհին:

Fitch-ը չի ակնկալում, որ առաջիկայում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը կկարգավորվի և հակամարտության սրումը դեռևս հավանական է համարում:

«Հայաստանի աճի հեռանկարն ու հարկաբյուջետային կոնսոլիդացիայի գործընթացը, որոնք նպաստել էին դեկտեմբերին երկրին դրական հեռանկարով B+ վարկանիշի շնորհմանը, շարունակում են կարեւոր գործոն հանդիսանալ մեր գնահատականների համար»,-ասված է գործակալություն հաղորդագրությունում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]