Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մրցույթում հաղթած Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներն աշխատանքի են ընդունվել Ucom ընկերությունում

Մրցույթում հաղթած Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներն աշխատանքի են 
ընդունվել Ucom ընկերությունում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերության հայտարարած դասընթացներից հետ մրցութային փուլը հաջողությամբ հաղթահարած Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներն աշխատանքի են ընդունվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Տեղեկատվական և հեռահաղորդակցական ժամանակակից ցանցային տեխնոլոգիաներ» դասընթացը հաջողությամբ հաղթահարած ուսանողներին ընկերության  կողմից ավարտական հավաստագրեր շնորհվեցին։ 

Ucom ընկերության տեխնիկական մասնագետի կողմից անցկացված դասընթացին մասնակցելու համար դիմել է Պոլիտեխնիկական համալսարանի 60 ուսանող և հարցազրույցի միջոցով ընտրվել 15 հոգի։ Ավարտական քննությունը հաջողությամբ հաղթահարել է 11 հոգի: 

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ հավատարիմ մնալով իր որդեգրած ` գործատու-ԲՈւՀ հարաբերություններին նոր որակ հաղորդելու սկզբունքներին, իրենց համալսարանը 1,5 տարի առաջ Ucom ընկերության հետ սկսեց գործառույթներ իրականացնել, որոնք միտված էին ուսուցման որակի բարելավմանը: 

«Աշխատանքի ընդունվելու հարցում մրցակցությունից դուրս չմնալու միտումով` մեր շրջանավարտները ստացել են այնպիսի գիտելիքներ, որոնք համապատասխանում են այսօրվա պահանջներին: Շատ եմ կարևորում այն փաստը, որ ուսանողներն, ովքեր անցել են ամենաարդիական ցանցային լաբորատորիաների գործիքների օգտագործման միջով` ապացուցեցին, որ այս հաստատությունում կրթության որակը շարունակում է բարձր մնալ»,- ընդգծեց ռեկտորը: 

Նա նշեց, որ ուսանողների համար հայտարարված է եղել մրցույթ և ցանկացողները մասնակցել են դասընթացներին, ապա անցել են թեստավորում, իսկ վերջում` ընկերության նախագահի հետ հարցազրույց, ինչի արդյունքում ընտրվել են աշխատանքի: 

Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն ասաց, որ իրենց համար նմանատիպ համագործակցությունն առաջնային դեր է կատարում որակյալ աշխատակից գտնելու առումով: 

«Մենք հստակ նշել ենք, որ այս դասընթացներն անցած ուսանողները առաջնայնություն կունենան Ucom ընդունվելու հարցում: Մենք պատրաստ ենք տարեկան 20 աշխատակից ընդունել ընկերություն և վստահ եմ` սա մոտիվացիա է և ուսանողների և մեզ համար: Մոտ 65  ուսանողից  դասընթացներն անցնելու համար ընտրվեց 17-ը, իսկ քննությունը հաղթահարեց 16 հոգի: Հաջորդ շաբաթվանից արդեն իսկ այս ուսանողները կանցնեն հարցազրույց և լավագույնները կհամալրեն մեր գործընկերների շարքերը»,- շեշտեց Եսայանը: 

Ուսանողների հետ զրուցելու ընթացքում ընկերության գլխավոր տնօրենն ընդգծեց, որ շատ մեծ ուշադրություն է դարձնում նրանց մտահորիզոնին և թե ինչպես են պատկերացնում իրենց ապագան  Հայաստանում և ընկերությունում: 

«Շատ եմ կարևորում իրենց պատկերացումները տեխնոլոգիաների վերաբերյալ: Վստահ եմ, որ 16 հոգու մեջ կտեսնենք մեծ պոտենցիալ և 10-ին կտեսնենք մեր շարքերում»,- նշեց Հայկ Եսայանը: 

Առաջին փուլը հաղթահարած 11 սանից 9-ը` մարտ ամսվանից, աշխատանքի է անցել Ucom ընկերության տեխնիկական վարչության մոնիտորինգի և տեխնիկական աջակցման ստորաբաժանումներում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]