Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրանը պատրաստ Է միջոցներ ներդնել Սիրիայի վերականգնման նախագծերում

Իրանը պատրաստ Է միջոցներ ներդնել Սիրիայի վերականգնման նախագծերում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը պատրաստ Է պետական ու մասնավոր կապիտալ ներդնել Սիրիայի վերականգնման նախագծերում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է Tasnim գործակալությունը, հայտարարել Է Իսլամական Հանրապետության տրանսպորտի եւ քաղաքների զարգացման նախարար Աբաս Ախունդին՝ Սիրիայի վարչապետ Իմադ Խամիսի հետ կայացած հանդիպմանը:

«Իրանի պետական ու մասնավոր կապիտալը պատրաստ Է ակտիվորեն մասնակցել Սիրիայի վերականգնման նախագծերին»,-ասել Է Ախունդին: Իրանցի նախարարի կարծիքով՝ սիրիական ճգնաժամը մտնում Է նոր փուլ, որը թույլ կտա սկսել երկրի վերականգնումը: «Սիրիան անվտանգության վերականգնման ճանապարհին Է եւ կարող Է գործարկել սեփական ենթակառուցվածքի վերականգնման գործընթացը»,-նշել Է նա:

«Դամասկոսը եւ Թեհրանը Սիրիայի վարչապետի եւ Իրանի նախագահի առաջին խորհրդականի մակարդակով աշխատում են համատեղ հանձնաժողովի ստեղծման վրա եւ պատրաստ են փաստաթղթեր ստորագրել ռազմավարական ու երկարաժամկետ համագործակցության վերաբերյալ»,-հավելել Է Ախունդին: Սիրիայում զինված հակամարտության հետեւանքով, որն սկսվել Է 2011 թվականին, զգալի ավերածությունների են ենթարկվել տասնյակ բնակավայրեր, ինչպես նաեւ երկրի բնակարանային, տրանսպորտային եւ Էներգետիկական ենթակառուցվածքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]