Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արտակ Բեգլարյանն առաջարկում է Արցախի Awesome հիմնադրամ ստեղծել և աջակցել դրական փոփոխություն բերող նախագծերին

Արտակ Բեգլարյանն առաջարկում է Արցախի Awesome հիմնադրամ ստեղծել և աջակցել 
դրական փոփոխություն բերող նախագծերին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը Արցախի համար որևէ դրական գործ անելու ցանկություն ունեցողներին առաջարկում է միավորել ջանքերն ու ստեղծել Արցախի Awesome հիմնադրամ: «Երևի ձեզնից շատերը ծանոթ են Awesome foundation-ին, որի Երևանի մասնաճյուղի համակարգողները Սամվել Մարտիրոսյանը և Ալբերտ Պողոսյանն են: Շուրջ 40 դոնոր ամսական վճարում են 25 դոլար, և ամեն ամիս մի հետաքրքիր ծրագրի իրագործման համար, առանց բյուրոկրատական քաշքշուկների, հատկացնում են 1000 դոլար դրամաշնորհ՝ ներկայացված ծրագրերից մրցակցային սկզբունքով ընտրելով լավագույնը: Երևանի Awesome-ի միջոցներով այդպիսի բազմաթիվ հետաքրքիր ու արդյունավետ ծրագրեր են իրագործվել տարիներ շարունակ Հայաստանում, այդ թվում՝ Արցախում: Օրինակ՝ նրանց աջակցությամբ տարիներ առաջ ես իրագործեցի փողոցային արվեստի փոքր փառատոն Արցախում, իսկ վերջերս Արա Հարությունյանը Նոր շեն գյուղի դպրոցում հիմնեց «Արմաթ» լաբ՝ տեղի պատանիների համար, Knar Babayanն էլ ժամանակակից արվեստի նախագիծ իրականացրեց Բերձորում... միգուցե այլ ծրագրեր էլ են Արցախում իրագործվել, բայց ես տեղյակ չեմ կամ չեմ հիշում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում է կատարել Արտակ Բեգլարյանը:

Նա գրել է, որ վաղուց գաղափար ուներ Արցախում էլ հիմնելու նման հիմնադրամ, ուստի կոչ է անում Արցախի երիտասարդության ու հասարակական հատվածի համար ինչ-որ լավ բան անել ցանկացողներին միանալ այս նախաձեռնությանը: «Յուրաքանչյուր մասնակից լրիվ իրավահավասար սկզբունքով մաս կկազմի այս ակումբին և, երկու կամ երեք ամիսը մեկ (պարբերականությունը միասին կորոշենք) վճարելով 25-40 դոլար (գումարի չափը կախված կլինի մասնակիցների/դոնորների քանակից)՝ միասին կֆինանսավորենք մրցույթով անցնող ծրագրերից մեկը և կխթանենք կրեատիվ գաղափարների առաջքաշումն ու իրագործումն Արցախում: Բոլորը կարող են մասնակցել այս նախաձեռնությանը՝ անկախ բնակության վայրից (Արցախ, ՀՀ, Սփյուռք), միակ պարտադիր պայմանն Արցախի համար որևէ դրական գործ անելու ցանկությունն է և մեր կողմից որոշված պարբերականությամբ նշված գումարի չափով մասնակցությունը»,-գրել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]