Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Մայիս

Կաննում կինոքննադատների վարկանիշի առաջատարն Է դարձել Հարավային Կորեայի մշակույթի նախկին նախարարի ֆիլմը


ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի մշակույթի եւ զբոսաշրջության նախկին նախարար Լի Չհան-դոնի «Բոցավառվողը» ֆիլմը ռեկորդային առավելությամբ դարձել Է Կաննի կինոփառատոնի հիմնական մրցույթի կինոնկարների վարկանիշի առաջատարը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ինտերֆաքս»-ը: Ինչպես հետեւում Է Screen հանդեսի վարկանիշից, մայիսի 18-ին հարավկորեական ֆիլմն ամենաբարձր գնահատականն Է ստացել ինը հրատարակություններից յոթից: Արդյունքում կինոնկարի միջին միավորը 3,8 Է, ինչը դարձել Է ամենաբարձր գնահատականը վարկանիշի գոյության ողջ պատմության ընթացքում:

Չի Չհան-դոնը Հարավային Կորեայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարի պաշտոնն զբաղեցրել Է 2003-ից մինչեւ 2004 թվականներին: Նրա նախորդ ֆիլմերը՝ «Գաղտնի լուսապսակը» եւ «Պոեզիան», արդեն ստացել են Կաննի կինոփառատոնի՝ կնոջ լավագույն դերի եւ սցենարի մրցանակները համապատասխանաբար: Հիրոկաձու Կորեդայի «Խանութների գողիկները» ճապոնական ֆիլմն զբաղեցրել Է երկրորդ հորիզոնականը. այն ստացել Է 3,2 միջին միավոր: Ժապավենն ամենից բարձր գնահատել են Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի քննադատները: 87-ամյա ֆրանսիացի ռեժիսոր Ժան-Լյուկ Գոդարի «Կերպար եւ խոսք» նոր ֆիլմը երրորդ տեղն Է զբաղեցրել կինոքննադատների վարկանիշում (3 միավոր): Կաննի կինոփառատոնը կավարտվի մայիսի 19-ին:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ