Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Մայիս

Վատիկանը դանդաղ գործողության ռումբ Է որակել գոյություն ունեցող ֆինանսական համակարգը


ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկանը քննադատության Է ենթարկել աշխարհում գոյություն ունեցող ֆինանսական համակարգը, մասնավորապես, վարկային դեֆոլտային սվոպները (CDS), որոնք թույլ են տալիս ներդրումներն ապահովագրել հանձնառությունների չկատարումից, այն որակել Է դանդաղ գործողության ռումբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bloomberg գործակալությունը:

«CDS-ի շուկան 2007 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո ըստ չափի զուգադրելի Էր ամբողջ աշխարհի համախառն ներքին արդյունքին: Նման կարգի պարտավորագրերի չվերահսկվող տարածումը խթանում Է ռիսկային ֆինանսավորումը, երրորդ կողմի սնանկացման դրույքները, ինչն անընդունելի Է բարոյական տեսակետից»,- ասված Է Վատիկանի փաստաթղթում:

Բացի դրանից, կաթոլիկ եկեղեցու հոգեւոր պետերի կարծիքով՝ այդ ֆինանսական գործիքները դեպի իրենց են ձգում վարկերն ու ներդրումները, որոնք նախատեսված են իրական տնտեսության համար: Հիմնախնդիրը բարդանում Է այն հանգամանքով, որ դերիվատների (ածանցուկների) շուկան թույլ Է կարգավորվում: Ամերիկացի միլիարդատեր-ներդրող Ուորեն Բաֆետը 2003 թվականին դերիվատներն անվանել Է «զանգվածային ոչնչացման ֆինանսական զենք» եւ երկյուղներ Է հայտնել դրանց չկարգավորվող տարածման կապակցույթամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ