Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Տավուշի մարզում տեղադրվել է ֆրանսիական սեյսմիկ կայան

Տավուշի մարզում տեղադրվել է ֆրանսիական սեյսմիկ կայան

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Տավուշի մարզի Լուսահովիտ համայնքի տարածքում ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության (ՍՊՏԾ) մասնագետներն օրերս հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակում տեղադրեցին ևս մեկ նորագույն թվային սեյսմիկ կայան: Այն ֆրանսիացի գործընկերների կողմից ՍՊՏԾ-ին 2017 թվականին տրամադրված 6 սեյսմիկ կայաններից չորրորդն է, որ տեղադրվեց հանրապետության տարածքում: Եվս 2 կայան կտեղադրվի այս տարվա մայիս-հունիս ամիսներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների  նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՍՊՏԾ-ն ֆրանսիական կողմից այս տարի ստանալու է սեյսմիկ սարքերի նոր խմբաքանակ` գրունտի ուժեղ շարժումների գրանցման 6 աքսելերոգրաֆ, որոնք կտեղադրվեն ՀԱԷԿ-ի շուրջ գործող ՍՊՏԾ-ի 6 սեյսմիկ դիտակետերում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]