Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Դեկտեմբեր

Իռլանդիայում բացվում Է նուդիստների՝ երկրում առաջին լողափը


ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իռլանդիայում բացվում Է նուդիստների՝ երկրում առաջին պաշտոնական լողափը Դուբլինի ծոցի ծովեզերքին, որտեղ ամռանն օդի ջերմաստիճանը տաքանում Է առավելագույնը մինչեւ +19 աստիճան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ATOP-ը:

Նման հանգստի համար ընտրվել Է շատ գեղատեսիլ վայր. Դալկի կղզին Դուբլինից ոչ հեռու:

Իռլանդացի նուդիստների ասոցիացիայի նախագահ Փեթ Գալահերը կարծում Է, որ մերկամոլության պաշտոնական թույլատրումը կհանգեցնի տուրիստական բումի. կսկսեն երկիր գալ այդ հանգստի եվրոպացի երկրպագուները: Արդեն գերմանացի մերկամոլների ընկերություններից հայտեր կան Դալկիում ամռան արձակուրդի համար: Մինչդեռ Դալկիի մունիցիպալիտետն արդեն 60 գանգատ Է ստացել տեղի բնակիչներից, որոնք «մերկությամբ տուրիսիտական փառք» չեն ցանկանում եւ վախենում են իրենց երեխաների հոգեկան առողջության համար: Լողափի կազմակերպիչները պնդում են, որ անչափահասներին եթե լողափ թողնեն Էլ, ապա սոսկ ծնողների ուղեկցությամբ: Բացի դրանից, լողափին կհայտնվեն հատուկ ցուցանակներ, որոնք մարդկանց կնախազգուշացնեն այդ տարածքի յուրահատկության մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ