Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

NASA-ն Curiosity մարսագնացի համար հորատման նոր տեխնիկայի փորձարկումներ Է կատարում

NASA-ն Curiosity մարսագնացի համար հորատման նոր տեխնիկայի փորձարկումներ Է կատարում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA) կատարում Է նոր տեխնոլոգիայի փորձարկումներ, որը կոչված Է լիովին վերականգնելու Curiosity մարսագնացի հորատման կայանքի աշխատունակությունը: Այն 2016 թվականին սահմանափակվել Է մեխանիկական անսարքության պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 17-ին հայտնել Է NASA-ն: Նոր տեխնոլոգիան կոչվել Է Feed Extended Drilling (FED): «Այն Curiosity-ին թույլ կտա հորատել այնպես, ինչպես սովորական մարդն իր տանն ինչ-որ բան Է շաղափում»,- պարզաբանել են ԱՄՆ-ի տիեզերական գերատեսչությունում: Curiosity-ն Մարսի վրա Է իջեցվել 2012 թվականի օգոստոսի 6-ին այն խառնարանը հետազոտելու համար, որը կոչվել Է ավստրալացի աստղագետ Ուոլթեր Գեյլի պատվին: Ապարատի երկարությունը 2,8 մետր Է եւ կշռում Է 900 կիլոգրամ: Այն կարող Է հաղթահարել մինչեւ 75 սանտիմետր բարձրությամբ խոչընդոտները եւ տեղում շրջադարձ կատարել: Այս նախագիծը NASA-ի վրա 2,5 միլիարդ դոլար Է նստել:

Մարսագնացը հավաքված տեղեկատվությունը Երկիր Է փոխանցում Mars Odyssey եւ Mars Reconnaissance ուղեծրային զոնդերի միջոցով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]