Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կարճաղբյուրում գայլերը ոչխարներ են հոշոտել

Կարճաղբյուրում գայլերը ոչխարներ են հոշոտել
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր՝ լուսադեմին, Կարճաղբյուր համայնքի տարածքում գայլերը հարձակվել են Նաիրի Երանոսյանին պատկանող ոչխարի հոտի վրա: Անասնատերը ոչխարներին վաղ գարնանը տեղափոխել էր համայնքից 5-6 կմ հեռավորությամբ գտնվող հանդամաս:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կարճաղբյուրի համայնքապետարանից , դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան 5:30-ի սահմաններում: Առաջինը նկատել է անասնապահը. վերջինիս տեսնելով՝ գայլերից երկուսը փախել են: Գիշատիչների հարձակման հետևանքով սատկել են 12, վիրավորվել՝ 18 գառ ու ոչխար:
«Նախորդ օրը մոտակայքում գայլեր երևացել են: Շներ ունենք, սակայն հարձակման պահին գիշատիչներից վախեցել են: Արդյունքում, 30 կենդանիների միսը դարձել է օգտագործման համար ոչ պիտանի, քանի որ գայլի ժանիքը նույն վայրկյանին թունավորում է միսը», -նշեց տուժող Նաիրի Երանոսյանը:
Նաիրին շուրջ 400 գլուխ ոչխարները պահում էր դրսում՝ բացօթյա փարախում, քանի որ գոմը նախորդ տարի փլուզվել էր:
Վարդենիսի փրկարարները համապատասխան հանձնաժողովի հետ դեպքի վայրում գնահատում են վնասի չափերը: Դրանք կներկայացվեն Գեղարքունիքի մարզպետարան:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]