1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Իսրայելն ավարտեց պաշտպանիչ պարսպի կառուցումը Հորդանանի հետ սահմանին. Al-Quds Al-Arabi

Իսրայելն ավարտեց պաշտպանիչ պարսպի կառուցումը Հորդանանի հետ սահմանին. Al-Quds Al-Arabi

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելն ավարտել Է 26 մետր բարձրությամբ պաշտպանիչ պարսպի ռազմավարական տեղամասի կառուցումը Հորդանանի հետ սահմանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 18-ին հայտնել Է Al-Quds Al-Arabi թերթը:

4,5 կիլոմետր երկարությամբ արգելապատնեշը կանգնեցվել Է հրեական պետության հարավի Էյլաթ քաղաքի մերձակա Տիմնայում «Ռամոն» կառուցվող միջազգային օդանավակայանի անվտանգության ապահովման համար: Երկրի ղեկավարության մտահղացմամբ, պաշտպանիչ կառույցը կդառնա յուրատեսակ վահան՝ հանդերձված հատուկ տվիչներով ու հրթիռների հայտնաբերման տեխնոլոգիաներով, որոնք թույլ կտան կանխել հնարավոր հրթիռակոծումները զինյալների կողմից:

Նոր տեղամասը 6 մետր միջին բարձրությամբ եւ 34 կիլոմետր երկարությամբ պաշտպանիչ պարսպի կառուցման ընդգրկուն ծրագրի բաղկացուցիչ մասն Է: Նախագծի արժեքը, գործակալության տվյալներով, կազմում Է 188 մլն շեքել (52,4 մլն դոլար), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]