Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հակակոռուպցիոն նոր մարմնի հիմքում լինելու է միջազգային փորձը. Զեյնալյան

Հակակոռուպցիոն նոր մարմնի հիմքում լինելու է միջազգային փորձը. Զեյնալյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի խոսքով` հակակոռուպցիոն նոր մարմնի հիմքում լինելու է միջազգային փորձը և տեսությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը նշեց, որ այդ միջազգային փորձը տեղայնացվելու է:

«Մենք պետք է փորձենք դա տեղայնացնել համաձայնեցնել, քննարկել, գալ ընդհանուր հայտարարի և այն ներդնել Հայաստանում: Մենք պատրաստակամ ենք իրականացնել դա»,- ասաց Զեյնալյանը:

Հարցին` թե ինչով է այս մարմինը տարբերվելու նախորդ հակակոռուպցիոն մարմիններից` նա պատասխանեց. «Սա դեռ հայեցակարգ է և պետք է մշակվի: Կհաջողե՞նք, արդյոք, թե չենք հաջողի՝ պայմանավորված է, թե ինչպես կաշխատենք, ինչպիսի միջոցներ կներդնենք և ինչպիսի աջակցություն կստանանք, այդ թվում նաև ԶԼՄ-ների կողմից»:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե արդյոք կլինե՞ն հին կոռուպցիոն գործերով բացահայտումներ, Զեյնալյանն ասաց, որ այդ գործերով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները :

«Մեր տեսակետը հետևյալն է, և մենք ևս մեկ անգամ հավաստիացնում ենք, որ գործելու է ոչ թե կոռուպցիայի կանխավարկածը, այլ անմեղության կանխավարկածը: Որևէ շեղում անմեղության կանխավարկածից և արդար դատաքննության սկզբունքներից թույլ չենք տալու: Եթե այդպիսիք երբևէ եղել են, դրանց շղթան կկտրվի»,- եզրափակեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]