1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սերգեյ Սկրիպալին դուրս են գրել հիվանդանոցից

Սերգեյ Սկրիպալին դուրս են գրել հիվանդանոցից

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը մայիսի 18-ին հայտնել Է, որ Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը հիվանդանոցից դուրս Է գրվել նյարդակաթվածահարական նյութով թունավորվելուց հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անհավատալի նորություն. Սերգեյ Սկրիպալն իրեն բավակաչափ լավ Է զգում, որպեսզի դուրս գա Սոլսբերիի շրջանային հիվանդանոցից»,- հայտարարել Է Սոլսբերիի հիվանդանոցի ղեկավար Քարա Չառլզ-Բարքսը: Նա ընդգծել Է, որ արագ ապաքինումը հնարավոր Է դարձել հիվանդանոցի աշխատակիցների ծանր աշխատանքի եւ բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ: «Նրանք կատարեցին Առողջապահության ազգային ծառայության լավագույն աշխատանքը»,-ընդգծել Է Չառլզ-Բարքսը:

Սկրիպալի դուստրը՝ Յուլյան, հիվանդանոցից դուրս Է գրվել ավելի քան մեկ ամիս առաջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]