Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Օգոստոս

«Հերացի» արյունաբանական կենտրոնը հայտարարում է «Արյան դոնորի շաբաթ»

«Հերացի» արյունաբանական կենտրոնը հայտարարում է «Արյան դոնորի շաբաթ»

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արյան դոնորի միջազգային օրվան ընդառաջ «Հերացի» արյունաբանական կենտրոնը հայտարարում է «Արյան դոնորի շաբաթ»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կենտրոնը կոչ է անում արյուն հանձնել հունիսի 14-ին և այդ օրվան հաջորդող շաբաթվա օրերին: «Դարձեք այս մարդասիրական նախաձեռնության մի մասը: Արյան դոնորությունը մարդասիրական կամավոր քայլ է և փրկում է մարդկային կյանքեր: Արյանը փոխարինող որևէ միջոց չկա, այդ իսկ պատճառով Ձեր հանձնած արյունը անգին է»,-նշում են «Հերացի» արյունաբանական կենտրոնից: 
Կամավորների ժամանակը խնայելու նպատակով ստեղծվել է օնլայն հարցաթերթիկ, որն օգնում է հասկանալ՝ համապատասխանո՞ւմ է մարդը  դոնորության համար անհրաժեշտ չափանիշներին: Այն լրացնելուց հետո կամավորը կստանա տեղեկատվություն հետագա գործողությունների մասին: 
2005-ին Ժնեւում կայացած Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նստաշրջանում հունիսի 14-ը հաստատվեց որպես Արյան դոնորի համաշխարհային օր: Հենց այդ օրը 1868-ին է ծնվել ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյները, ով 1930-ին Նոբելյան մրցանակի է արժանացել մարդու արյան խմբերի հայտնաբերման համար: «Դոնոր» բառն առաջացել է լատիներեն «donare» - «նվիրել» բառից։ Մարդուց մարդուն արյան փոխներարկում առաջին անգամ կատարվել է 1819-ի Անգլիայում:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ