Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Պորտուգալիան ներկայացրել է Մունդիալի հայտացուցակը  


ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային թիմը ներկայացրել է Մունդիալ-2018-ի հայտացուցակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի չեմպիոնները առաջնությանը կմասնակցեն հետևյալ կազմով. Դարպասապահներ՝ Անտոնի Լոպեշ («Լիոն»), Բետու («Գյոզտեպե»), Ռուի Պատրիսիու («Սպորտինգ»), պաշտպաններ՝ Բրունու Ալվեշ («Ռեյնջերս»), Սեդրիկ Սոարեշ («Սաութհեմփթոն»), Ժոզե Ֆոնտե («Դալյան Իֆան»), Մարիու Ռուի («Նապոլի»), Պեպե («Բեշիկթաշ»), Ռաֆայել Գերեյրո («Բորուսիա Դ.»), Ռիկարդու Պերեյրա («Պորտու»), Ռուբեն Դիաշ («Բենֆիկա»), կիսապաշտպաններ՝ Ադրիեն Սիլվա («Լեսթեր»), Բրունու Ֆերնանդեշ, Ուիլյամ Կարվալյո (երկուսն էլ՝ «Սպորտինգ»), Ժոաո Մարիու («Վեստ Հեմ»), Ժոաու Մոուտինյո («Մոնակո»), Մանուել Ֆերնանդեշ («Լոկոմոտիվ»), հարձակվողներ՝ Անդրե Սիլվա («Միլան»), Բեռնարդու Սիլվա («Մանչեսթեր Սիթի»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Ժելսոն Մարտինշ («Սպորտինգ»), Գոնսալու Գուեդեշ («Վալենսիա»), Ռիկարդո Կուարեժմա («Բեշիկթաշ»):

«Մունդիալ-2018»-ը կընդունի Ռուսաստանը: Աշխարհի առաջնության խաղերը հյուրընկալող բոլոր 12 քաղաքներում կանցկացվեն տոնական միջոցառումներ: Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին, իսկ եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին: Խաղերը կընդունեն 12 մարզադաշտեր Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Կազանում, Եկատերինբուրգում, Սարանսկում, Սոչիում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Վոլգոգրադում: Կիսաեզրափակիչ երկու հանդիպումները կկայանան Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ