Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Լոնդոնը պետք Է պատրաստ լինի կիբեռհարված հասցնելու Մոսկվային. Բրիտանիայի ռազմական հետախուզություն

Լոնդոնը պետք Է պատրաստ լինի կիբեռհարված հասցնելու Մոսկվային. Բրիտանիայի ռազմական հետախուզություն

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի կառավարությունը պետք Է պատրաստ լինի, Արեւմուտքի համար սպառնալիքների կտրուկ աճի դեպքում, ամենավճռական գործողություններին Ռուսաստանի նկատմամբ, մասնավորապես, կիբեռգրոհ ձեռնարկելուն: Այս կարծիքն Է հայտնել Մեծ Բրիտանիայի ռազմական հետախուզության պետ ավիացիայի մարշալ Ֆիլիպ Օսբոռնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միացյալ Թագավորության իշխանությունները պետք Է պատրաստ լինեն «ՌԴ-ի դեմ կիբեռգրոհի» իրականացմանը (Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ լարվածությունը) Երրորդ համաշխարհային պատերազմի վերաճելու դեպքում»,- մեջբերում Է Daily Express թերթն Օսբոռնի հայտարարությունը մայիսի 18-ին Պաշտպանական հետազոտությունների թագավորական միացյալ ինստիտուտում նրա ունեցած ելույթից:

Լոնդոնը, հետախուզության ղեկավարի խոսքով, պետք Է լինի «շատ ավելի ագրեսիվ եւ գնա ռիսկի», եթե թագավորության անվտանգության սպառնալիքները կրիտիկական դառնան: Ներկայիս «ավելի վտանգավոր, անկանխատեսելի աշխարհում» կիբեռտեխնոլոգիաները հանգուցային դեր են խաղում արդի մարտական գործողություններում, նշել Է Օսբոռնը:

«Նոր տեխնոլոգիաները կփոխեն պատերազմը, մեր կյանքը եւ հասարակությունը,- հայտարարել Է ավիացայի մարշալը:- Առանց այդ փոփոխությունների մենք վտանգում ենք արագ հետ մնալ այսօրվա եւ վաղվա դիմակայությունում»: «Լիամասշտաբ կիբեռառճակատումը կարող Է աղետալի հետեւանքներ ունենալ մի քանի րոպեի եւ ժամվա ընթացքում»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]