Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ֆրանսիայի հատուկ ծառայություններին հաջողվել Է կանխել նոր ահաբեկչությունը երկրում

Ֆրանսիայի հատուկ ծառայություններին հաջողվել Է կանխել նոր ահաբեկչությունը երկրում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնը մայիսի 18-ին հայտնել Է, որ ֆրանսիական հատուկ ծառայություններին հաջողվել Է կանխել նոր ահաբեկչությունը երկրի տարածքում, որը մտադրվել Էին իրականացնել ծագումով եգիպտացի երկու երիտասարդներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Խոսքը ծագումով եգիպտացի երկու երիտասարդների մասին Է, որոնք պատրաստվում Էին ահաբեկչություն կատարել կամ պայթուցիկ նյութով, կամ շատ ուժեղ թույնի՝ տզկանեփի օգնությամբ: Նրանց մոտ հայտնաբերվել Է տզկանեփի հիման վրա թունավոր նյութերի պատրաստման ձեռնարկ: Երիտասարդները եղբայրներ Էին»,-ասել Է Կոլոնը՝ հանդես գալով BFM TV հեռուստաալիքի եթերում:

France 2 հեռուստաալիքի տեղեկատվությամբ, երկու տղամարդիկ Էլ ձերբակալվել են Փարիզում իրականացված գործողության ընթացքում: Նրանց ձերբակալման պատճառներից մեկը դարձել Է նամակագրությունը մեսենջերում: Անցած շաբաթ Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի Էր ունեցել հերթական ահաբեկչությունը: Մայիսի 12-ին Ֆրանսիայի՝ Չեչնիայում ծնված քաղաքացի Խամզատ Ազիմովը դանակով մարդկանց վրա Էր հարձակվել Գառնիե օպերայի շրջանում: Նա սպանել Է մեկ մարդու եւ վիրավորել եւս չորս հոգու: Երիտասարդին վնասազերծել են պատահարի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]