Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՊԵԿ-ում պաշտոնավարումը լի էր հագեցած և հետաքրքիր աշխատանքով. Վարդան Հարությունյան

ՊԵԿ-ում պաշտոնավարումը լի էր հագեցած և հետաքրքիր աշխատանքով. Վարդան 
Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների նախագահի պաշտոնից հեռացած Վարդան Հարությունյանը պաշտոնավարման ավարտին հրապարակել է ուղերձ՝  շնորհակալություն հայտնելով գործընկերներին թիմային աշխատանքի համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Ներկայացնում ենք ուղերձն ամբողջությամբ.

«Հարգելի գործընկերներ,

Պետական եկամուտների կոմիտեում պաշտոնավարումը լի էր հագեցած և հետաքրքիր աշխատանքով: Հարկային և մաքսային ծառայողների արհեստավարժ թիմի հետ համատեղ ու հետևողական ջանքերի արդյունքում կոմիտեն շարունակական հաջողություններ է գրանցել վերջին մեկուկես տարում, ինչի համար շնորհակալություն եմ հայտում բոլորիդ: Պետական կառավարման կարևոր օղակը՝ հարկային և մաքսային համակարգերը զարգացման նոր մակարդակի հասցնելու ծրագրերը, նորարարական բոլոր գաղափարները հնարավոր է դարձել կյանքի կոչել դրսևորած կամքի, հետևողականության, պատասխանատու և համախմբված աշխատանքի շնորհիվ: Համակարգը բարելավելու մեծ ձգտումը և արդյունավետ ծրագրերի իրագործումը տվել են իրենց արդյունքը. բիզնեսի հետ պետական կառույցի փոխհարաբերությունները տեղափոխվել են երկխոսության և գործընկերության դաշտ: Բոլոր նախաձեռնությունները կյանքի են կոչվել բիզնեսի համար առավելագույն հարմարավետություն ապահովելու տրամաբանությամբ: Հարկային և մաքսային ծառայողների կերպարը փոխելու հիմնաքարերն են դրվել՝ համակարգը վերլուծական կարողություններով, նոր մտածողությամբ օժտված աշխատակիցներով համալրելու բազմաթիվ ծրագրերի իրականացմամբ:

Հարգելի գործընկերներ, շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ թիմային աշխատանքի, ցուցաբերած պատրաստակամության համար: Ինձ համար մեծ պատիվ էր ստանձնել ՊԵԿ ղեկավարի պատասխանատու պաշտոնը:

Շնորհավորում եմ ՊԵԿ նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանին՝ անկախ հանրապետության առաջին տարիներից ձևավորված առանցքային կառույցի ղեկը ստանձնելու առթիվ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք»:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը մայիսի 17-ին սեփական դիմումի համաձայն ազատվեց պաշտոնից: Կառավարության մեկ այլ որոշմամբ ՊԵԿ նախագահ նշանակվեց Ֆինանսների արդեն նախկին փոխնախարար Դավիթ Անանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]