Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ակտիվիստները բողոքի ակցիա են կազմակերպել Գլխավոր դատախազության և Վճռաբեկ դատարանի շենքերի մոտ

Ակտիվիստները բողոքի ակցիա են կազմակերպել Գլխավոր դատախազության և 
Վճռաբեկ դատարանի շենքերի մոտ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազության դիմաց մայիսի 18-ին մեկնարկեց բողոքի ակցիա: Ինչպես տեղակացնում է «Արմենպրես»-ը, ակտիվիստները հայտարարում են, թե Հայաստանում կան քաղբանտարկյալներ և պահանջում են նրանց ազատ արձակել: Ակտիվիստները կոչ են անում կառավարությանը ստեղծել մարմին, որը բաղկացած կլինի հանրության մեջ հեղինակություն ունեցող իրավաբաններից, ովքեր կզբաղվեն այդ խնդրով:

Ցուցարարների ձեռքին կան ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար  Սամվել Բաբայանի պատկերով և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականի պահանջով պաստառներ:

Այնուհետև ակտիվիստներ երթով շարժվեցին դեպի ՀՀ վճռաբեկ դատարանի շենք՝ պահանջելով ընդունել վարույթ Սամվել Բաբայանի փաստաբանի բողոքը:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

Սամվել Բաբայանը մեղավոր էր ճանաչվել  ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով ու 190-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել  6 տարվա ազատազրկման:

Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: 

Բաբայանի գործով փաստաբան Ավետիս Քալաշյանը ապրիլի 26-ին դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան: Փաստաբանը բողոքարկում է Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների նստավայրի դատարանի դատավճիռը Սամվել Բաբայանին 6 տարվա ազատազրկման դատապարտելու մասին, որը ՀՀ վերաքննիչ դատարանը թողել է անփոփոխ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]