Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՀԿ-ն բարձրացրել Է Կոնգոյի ԴՀ-ում Էբոլա վիրուսով հիվանդանալու վտանգի մակարդակը

ԱՀԿ-ն բարձրացրել Է Կոնգոյի ԴՀ-ում Էբոլա վիրուսով հիվանդանալու վտանգի մակարդակը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությամբ (ԷՎՊՀ) ախտահարվելու վտանգի մակարդակը «բարձրից» բարձրացրել Է մինչեւ «շատ բարձր»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 18-ին հայտնել Է Reuters գործակալությունը:

Ավելի վաղ մայիսի 17-ին ԱՀԿ-ն հայտարարել Էր, որ ԿԴՀ-ում ԷՎՊՀ-ի առաջին հաստատված դեպքը գրանցվել Է քաղաքային տեղանքում, ինչը կարող Է սպառնալ հիվանդության հետագա տարածմամբ: Իրադարձությունների նման զարգացումն անհանգստություն Է առաջացնում, հայտարարել Է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը: Սակայն, նրա խոսքով, այժմ առողջապահական մարմիններն «առաջվանից ավելի շատ միջոցներ ունեն Էբոլայի դեմ պայքարելու համար»: Ներկա դրությամբ ԿԴՀ-ից հաղորդումներ են ստացվել ԷՎՊՀ-ի ավելի քան 40 դեպքի վերաբերյալ:

Սա ԷՎՀՊ-ի արդեն իններորդ բռնկումն Է ԿԴՀ-ում 1976 թվականին երկրում վիրուսի հայտնաբերման ժամանակներից ի վեր: Նախորդ բռնկումը տեղի Է ունեցել 2017 թվականին. այդ ժամանակ վիրուսից մահացավ ութ մարդ: ԷՎՊՀ-ն արդիականության առավել վտանգավոր հիվանդություններից մեկն Է, այն առաջացնում Է սաստիկ դող եւ բարձր ջերմություն, ջղաձգություն, սրտխառնոց եւ փսխում, արնահոսություն, այդ թվում՝ ներքին, դեպքերի 60-90 տոկոսն ավարտվում Է մահով:

1976 թվականին ԿԴՀ-ում (այն ժամանակ՝ Զայիր) Էբոլա վիրուսի հայտնաբերումից հետո դրա բռնկումներ են գրանցվել Սուդանում, Գաբոնում, Կոնգոյի Հանրապետությունում, Անգոլայում եւ Կոտ-դ՛Իվուարում: Արեւմտյան Աֆրիկայում ԷՎՀՊ-ի համաճարակի հետեւանքով 2014-2016 թվականին վարակվել Է ավելի քան 28,6 հազար մարդ, մահացել՝ ավելի քան 11,3 հազարը. զոհերի մեծամասնությունը բաժին Է ընկել երեք երկրի՝ Գվինեային, Սիեռա-Լեոնեին եւ Լիբերիային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]