Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՉԺՀ-ն ԱՄՆ-ից նավթ ու գազ կգնի տեխնոլոգիաների արտահանման սահմանափակումների վերացման դեպքում. Global Times

ՉԺՀ-ն ԱՄՆ-ից նավթ ու գազ կգնի տեխնոլոգիաների արտահանման սահմանափակումների վերացման դեպքում. Global Times

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը կարող Է ԱՄՆ-ից նավթ, գազ եւ ածուխ գնել ՉԺՀ բարձր տեխնոլոգիաների արտահանման ամերիկյան սահմանափակումների վերացման պայմանով: Մայիսի 18-ին այս մասին գրել Է Global Times թերթը՝ մեկնաբանելով Վաշինգտոնում ընթացող երկկողմ բանակցությունները ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեի եւ Չինաստանի այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դրա հետ մեկտեղ հրատարակությունն ընդգծում Է, որ Պեկինը չի հրաժարվի իր բազային շահերից Վաշինգտոնի հետ առեւտրական վեճում:

«Բանակցությունների ընթացքում Չինաստանն սկզբունքային զիջումներ չի անի, ինչպես նաեւ մտադիր չԷ սակարկել արմատական շահերը հանուն համաձայնության ձեռքբերման»,- մեջբերում Է հրատարակությունը ՉԺՀ-ի Հասարակական գիտությունների ակադեմիայի փորձագետ Լի Չունդինի կարծիքը: Նա հիշեցնում Է, որ բարձր տեխնոլոգիաները եւ ագրարային ճյուղը բանակցությունների հիմնական թեմաների թվում են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]