Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը կոալիցիա Է ձեւավորելու Իրանի կառավարությանը դիմակայելու համար. Պետդեպարտամենտ

ԱՄՆ-ը կոալիցիա Է ձեւավորելու Իրանի կառավարությանը դիմակայելու համար. Պետդեպարտամենտ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները մտադիր Է հասնել աշխարհի բազմաթիվ պետություների մասնակցությամբ լայն կոալիցիայի ձեւավորման՝ Իրանի կառավարության գործունեությանը դիմակայելու համար, որը Վաշինգտոնում գնահատում են ապակայունացնող: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 17-ին հայտնել Է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթը լրագրողների համար անցկացված ճեպազրույցի ժամանակ:

«Միացյալ Նահանգները համառորեն աշխատելու են, որպեսզի բազմաթիվ երկրների մասնակցությամբ ձեւավորեն կոալիցիա, ոչ ԻՊ-ի դեմ գործող կոալիցիայի օրինակով, նպատակ ունենալով իրանական ռեժիմի գործողությունները դիտարկել ոչ միայն իրանական գործարքի ոսպնյակով, այլ նրա բոլոր ապակայունացնող գործողությունների ոսպնյակի միջով»,- նշել Է նա: Ընդսմին Նաուերթը ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ խոսքը վերաբերում Է ոչ թե «հակաիրանական կոալիցիայի» ձեւավորմանը, այլ մի միավորման, որն ուղղված կլինի «իրանական ռեժիմի ու նրա գործողությունների դեմ, այլ ոչ թե Իրանի ժողովրդի դեմ»:

Հարցին, թե որ պետություններն են արդեն համաձայնել մտնել այդ միավորում, նա չի պատասխանել: Ավելի վաղ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել Է, որ ճնշումները, պատժամիջոցները եւ նույնիսկ պատերազմի սպառնալիքը Իրանի ժողովրդին չեն ստիպի կապիտուլյացիա հայտարարել ԱՄՆ-ի առջեւ: «Ոմանք կարծում են, որ ճնշումը, պատժամիջոցները, սպառնալիքները, ներառյալ պատերազմ սկսելու սպառնալիքը, կարող են Իրանի ժողովրդին ստիպել կապիտուլացվել,-ասել Է Ռոուհանին:-Սակայն իրանական ժողովրդի անսասանությունը ցույց Է տվել, որ նման դիրքորոշումը խորապես սխալ Է»: Իսլամական Հանրապետության նախագահը հավելել Է, որ իր երկիրը «կդիմադրի ԱՄՆ-ի դավադրություններին», որը «թշնամաբար Է տրամադրված իրանցիների նկատմամբ եւ նրանց համար խնդիրներ Է ստեղծում»:

Ռոուհանին կարծում Է, որ «իրանաֆոբիայի» փոխարեն աշխարհում սկսվում Է «թրամփաֆոբիան»: «Իրանաֆոբիայի փոխարեն, որն ամբողջ աշխարհում տարածում Էր ստահոդ քարոզչությունը, այսօր գալիս Է «թրամփաֆոբիան»,-ասել Է Ռոուհանին:-Այսօր Իրանին բոլորը հարգում են, քանի որ ի դեմս նրա տեսնում են մի երկիր, որը վարում Է խաղաղությանը միտված քաղաքականություն եւ կատարում Է միջազգային պայմանավորվածությունները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]