Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արմավիրի մարզում թունավորվածների առողջական վիճակը բավարար է

Արմավիրի մարզում թունավորվածների առողջական վիճակը բավարար է

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արմավիրի մարզում արձանագրված զանգվածային թունավորման դեպքից տուժած 80 քաղաքացի է հոսպիտակացվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, հոսպիտալացվածները անհրաժեշտ բուժում են ստանում Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոններում:

Բոլորի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Մայիսի 18-ին կլինեն դուրս գրումներ:

Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի մոտակայքում գտնվող խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները մայիսի 17-ի սննդային թունավորման ախտանիշով դիմել են հիվանդանոցներ։ Դեպքի մանրամասները պարզվում են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]