Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Դեկտեմբեր

Եվրամիությունն առեւտրի առումով սարսափելի Է վերաբերվում ԱՄՆ-ին. Թրամփ


ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն առեւտրի առումով սարսափելի վիճակում Է Եվրամիության նկատմամբ, ամերիկյան ընկերությունները դեմ են առնում արգելքների: Մայիսի 17-ին այս մասին հայտարարել Է Միացյալ Նահագների նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ կայացած հանդիպմանը նրան խնդրել են մեկնաբանել Եվրամիության ղեկավար Դոնալդ Տուսկի արտահայտությունները, որի խոսքով՝ «այնպիսի բարեկամների հետ», ինչպիսին ԱՄՆ-ն Է, «թշնամիներ Էլ հարկավոր չեն»: Թրամփն ի պատասխան նշել Է, որ կարող Է նույն բանն ասել Եվրամիության վերաբերյալ:

«Եվրամիությունն առետրի առումով սարսափելի Է վերաբերվել Միացյալ Նահանգներին, մեր աշխատողներին: Անցյալ տարի մենք ԵՄ-ի նկատմամբ ունեցել ենք 151 միլիարդ դոլարի չափով պակասուրդ»,- պնդել Է Ամերիկայի ղեկավարը: «Ճիշտն ասած, ԵՄ-ն, չհաշված Չինաստանը եւ մի շարք այլ երկրներ, առեւտրի առումով մեզ այնքան վատ Է վերաբերվում, որքան դա հնարավոր Է»,- եզրափակել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ