Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հավայիում Կիլաուեա հրաբխի արտանետած մոխիրը հասել Է ավելի քան 9 կմ բարձրության

Հավայիում Կիլաուեա հրաբխի արտանետած մոխիրը հասել Է ավելի քան 9 կմ բարձրության

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավայիում Կիլաուեա հրաբուխը մոտավորապես 9,1 կմ բարձրությամբ մոխրի սյուն Է արտանետել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:

Տարածված հայտարարության մեջ նշվում Է, որ մոխիրը թափվում Է մերձակա մի քանի բնակավայրերի վրա: Ծառայության գնահատումների համաձայն՝ մոխրի ու լավայի արտանետումների ինտենսիվությունը կարող Է մեծանալ «ցանկացած պահի», ուստի տեղի բնակիչները պետք Է պատրաստ լինեն իրադարձությունների նման զարգացմանը: Ծառայության մասնագետները տագնապի բարձրագույն՝ կարմիր մակարդակ են սահմանել, ինչը նշանակում Է, որ օդում մոխրի ամպ Է գտնվում: Այն դժվարացնում Է տեսանելիությունն օդաչուների համար եւ կարող Է վնասել ինքնաթիռների շարժիչները:

Ինքնաթիռների անձնակազմերին հանձնարարված Է չմտնել Է հրաբխի մերձակա օդային տարածություն՝ խառնարանից ութ կիլոմետր շառավղով: Կիլաուեա հրաբխի ժայթքումն սկսվել Է մայիսի 3-ին: Այն ուղեկցվել Է 6,9 մագնիտուդով երկրաշարժով: Նահանգի նահանգապետ Դեւիդ Իգեն մայիսի 9-ին Փունայի օկրուգը, որի մերձակայքում Է գտնվում հրաբուխը, հայտարարել Է տարերային աղետի գոտի: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը բավարարել Է Հավայի կղզուն օգնություն հատկացնելու պահանջը՝ կապված հրաբխի ժայթքման հետեւանքների հետ: Ընդամենը տարերքի հարվածին ենթարկված գոտուց վերջին գրեթե երկու շաբաթվա ընթացքում տարհանվել Է մոտավորապես 2 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` REUTERS

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]