Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ջինա Հասփելը` ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության առաջին կին ղեկավար

Ջինա Հասփելը` ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության առաջին կին ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Սենատը մայիսի 17-ին Ջինա Հասփելին հաստատել Է երկրի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրենի պաշտոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հասփելի թեկնածության օգտին, որին ավելի վաղ Սենատում առաջադրել Էր նախագահ Դոնալդ Թրամփը, արտահայտվել Է հարյուր սենատորների մեծամասնությունը:

Հասփելը դարձել Է առաջին կինը, որը գլխավորել Է ԿՀՎ-ն: Մինչ այդ նա եղել Է փոխտնօրեն, երբ վարչությունը գլխավորում Էր Մայք Փոմպեոն, նախքան պետքարտուղարի պաշտոնում իր հաստատվելը: Սենատում քննարկումն ընթացել Է Հասփելի հասցեին այն մեղադրանքների ֆոնին, թե նա մասնակից Է 2000-ական թվականների սկզբին ահաբեկչության մեջ կասկածվողներին կտտանքների ենթարկելուն: Սակայն ի վերջո օրենսդիրների մեծամասնությունը նրա գործողությունները խոչընդոտ չի համարել ԿՀՎ-ի տնօրենի պաշտոնն զբաղեցնելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]