Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հուլիս

Յուրա Մովսիսյանը վնասվածք է ստացել


ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմ հրավիրված Յուրա Մովսիսյանը վնասվածք է ստացել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Շվեդիայի առաջնության 9-րդ տուրում «Յուրգորդեն»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Էրեբրու»-ին և հաղթել է 2;0 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ հրավիրված Յուրա Մովսիսյանը մեկնարկային կազմում էր, սակայն հանդիպման 41-րդ րոպեին մրցակցին բախվելու արդյունքում վնասվածք է ստացել և փոխարինվել է:

Մովսիսյանը հրավիրվել է Հայաստանի ընտրանի` մասնակցելու ընկերական խաղին նախ Մալթայի, որը կկայանա մայիսի 29-ին և Մոլդովայի, որը կլինի հունիսի 4-ին:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ