1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱԻՆ-ը նոր մանրամասներ է հայտնել Արմավիրի մարզում զանգվածային թունավորման դեպքի մասին

ԱԻՆ-ը նոր մանրամասներ է հայտնել Արմավիրի մարզում զանգվածային թունավորման 
դեպքի մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի մոտակայքում գտնվող խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» փակ բաժնետիրական ընկերության 67 աշխատակից, մայիսի 17-ի ժամը 21:00-ի դրությամբ, սննդային թունավորման ախտանիշով դիմել է հիվանդանոցներ։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Մայիսի 17-ին, ժամը 18:34-ին Արմավիրի ԲԿ-ից «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ սննդային թունավորման ախտանիշներով իրենց է դիմել Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի մոտակայքում գտնվող խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» փակ բաժնետիրական ընկերության 90 աշխատակից:

Նրանցից 20-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել: 30-ը տեղափոխվել են Մեծամորի բժշկական կենտրոն, և այժմ անցնում են բուժզննում:

Արմավիրի բժշկական կենտրոն է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ժամը 20:00-ի դրությամբ 2 հիվանդանոցներում բուժօգնություն է ստանում 55 աշխատակից:

Ժամը 20:30-ի դրությամբ 2 հիվանդանոցներում բուժօգնություն է ստանում 60 աշխատակից:

Ժամը 21:00-ի դրությամբ հիվանդանոցներ է դիմել 67 աշխատակից»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]