Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Դեկտեմբեր

Վարչապետն այցելել է հակառակորդի արձակած կրակոցից վիրավորում ստացած ՊԲ զինծառայող Շամխալ Պետրոսյանին


ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը տեսակցել է մայիսի 13-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում ստացած ՊԲ զինծառայող Շամխալ Սեյրանի Պետրոսյանին:

Բուժանձնակազմը վարչապետին ներկայացրել է զինծառայողի առողջական վիճակն ու ապաքինման ընթացքը: Նիկոլ Փաշինյանը զրուցել է զինծառայողի հետ, մաղթել շուտափույթ ապաքինում և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:

Կառավարության ղեկավարն այցելել է նաև այլ բուժսենյակներ՝ առողջություն մաղթել բուժվող զինծառայողներին: Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է հոսպիտալի հագեցվածության և առկա ենթակառուցվածքների մակարդակին: 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ