Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դեսպան Կիրակոսյանի հանդիպել է  Ավստրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ

Դեսպան Կիրակոսյանի հանդիպել է  Ավստրիա-Հայաստան խորհրդարանական 
բարեկամության խմբի անդամների հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը մայիսի 17-ին հանդիպել է Ավստրիայի դաշնային խորհրդարանի Ավստրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերը վերահաստատեց ավստրիացի պատգամավորների հանձնառությունը՝ Հայաստանի և հայ ժողովրդի հետ բարեկամական հարաբերությունները զարգացնելու և խորացնելու, Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերն ամրապնդելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու հարցում:

Ավստրիացի խորհրդարանականների խնդրանքով դեսպան Կիրակոսյանը հակիրճ ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունները, հարևան երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Երևանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից գործադրվող ջանքերը: ՀՀ դեսպանը հույս է հայտնել, որ Ավստրիայի խորհրդարանը շուտով կավարտի Հայաստան-ԵՄ համապարփակ և խորացված համագործակցության պայմանագրի վավերացման գործընթացը:

Այնուհետև դեսպան Կիրակոսյանը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած գործընթացները, հասարակության աջակցությունը վայելող կառավարության ձևավորումը»: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]