Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայտնաբերվել է այրված դի՝ կտրած-ծակած վնասվածքներով. քննչական կոմիտեն պարզում է մահացած անձի ինքնությունը

Հայտնաբերվել է այրված դի՝ կտրած-ծակած վնասվածքներով. քննչական կոմիտեն 
պարզում է մահացած անձի ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Սիլիկյան թաղամասում այրված դիակի դեպքի հայտնաբերման առթիվ՝ սպանության հատկանիշներով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. « 2018 թվականի մայիսի 17-ին ահազանգ է ստացվել, որ  3-րդ գյուղից դեպի գերեզմաններ տանող ճանապարհին՝ փոսի մեջ, այրված դի կա։

 Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրի զննության ընթացքում Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի Հին խճուղի փողոցի՝ Սիլիկյան թաղամասի 3-րդ փողոցի 1-ին նրբանցքի 4-րդ տանը կից քարի արտադրամասի դիմացի ճանապարհահատվածից դեպի գերեզմանատան 2-րդ հատվածի ուղղությամբ ձախ հատվածում՝ փորվածքի մեջ, հայտնաբերվել է անձը չպարզված, մետաղական լարով կապված և այրված արական սեռի դիակ: Զննությամբ դիակի պարանոցի հատվածին հայտնաբերվել են նաև կտրած-ծակած վնասվածքներ։

 ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության դեպքի առթիվ, մշակվել է քննչական պլան, և ձեռնարկվում են մեծածավալ անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դիակի ինքնությունը և սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Նախնական տվյալներով՝ տուժածը 25-30 տարեկան, միջին կազմվածքի տղամարդ է, ով ունեցել է մշակված մորուք։ Դիակի զննությամբ մարմնի վրա հայտնաբերվել են տարբեր դաջվածքներ, մասնավորապես՝ ուսահոդերի շրջանին՝ ութանկյուն դաջվածքներ,  աջ բազկին դաջված դիմանկար՝ նմանեցվում է Հիսուսին, աջ և ձախ ծնկահոդերին՝ աստղանման դաջվածք։

Կից հրապարկում ենք տուժածի մարմնի վրա արձանագրված դաջվածքների լուսանկարները և խնդրում բոլոր նրանց, ովքեր կճանաչեն դրանք  կամ որևէ տեղեկություն ունեն տուժողի ինքնության  վերաբերյալ, դիմել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]