Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Օգոստոս

ՀՀ առողջապահության նախարարը անդրադարձել է դեղատոմսերով դեղերի տրամադրման հարցին

ՀՀ առողջապահության նախարարը անդրադարձել է դեղատոմսերով դեղերի 
տրամադրման հարցին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեղատոմսերով տրամադրվող  դեղերի ցանկի հարցը գտնվում է քննարկման փուլում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նրա խոսքով` մասնագետների հետ մի քանի հարց է մնացել ճշտելու՝ վերջնական ցանկերը և ընթացակարգերը հաստատելու համար:

«Եթե ամեն ինչ իմ մտածած պլանով լինի, ապա, հավանաբար, հուլիսի 1-ից և աշնանը ուժի մեջ մտնող ցանկերի մասով մեկ տարով երկարացում կլինի: Հակաբիոտիկների մասով մասնագետները հակված են, որպեսզի թողնենք ուժի մեջ, քանի որ դրանց վերաբերյալ ավելի լուրջ խնդիր կա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախարարը:

Անդրադառնալով նախարարությունում կադրային ջարդերի մասին խոսակցություններին՝ Արսեն Թորոսյանն ասաց, որ նախարարությունում կադրային ջարդ չի եղել և չի լինելու:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ