Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թրամփի քաղաքականությունն սպառնում Է Եվրամիության շահերին. Սեբաստյան Կուրց

Թրամփի քաղաքականությունն սպառնում Է Եվրամիության շահերին. Սեբաստյան Կուրց

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը քննադատել Է ԱՄՆ-ի անկանխատեսելի քաղաքականությունը եւ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին որոշումները, որոնք սպառնում են Ավստրիայի եւ Եվրոպայի շահերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք այժմ ոչ միայն խիստ անկանխատեսելի ամերիկյան քաղաքականության վկաներն ենք, այլեւ ամերիկյան այն քաղաքականության, որը պարզապես սպառնում Է մեր տնտեսական շահերին Ավստրիայում եւ Եվրոպայում»,-ասված Է Կուրցի հայտարարության մեջ, որը տարածվել Է Twitter-ում նրա Էջում:

Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել Է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) դուրս գալու մասին, դրա հետ մեկտեղ Վաշինգտոնը վերականգնում Է բոլոր պատժամիջոցները Թեհրանի դեմ, այդ թվում՝ պատժամիջոցները Իրանի հետ բիզնես վարող երկրների նկատմամբ: Ավելի վաղ այդ պատժամիջոցների գործողությունը կասեցված Էր ԳՀՀԾ-ի շրջանակներում:

«Մենք ապրում ենք 21-րդ դարում եւ շահագրգռված չենք առեւտրական նոր արգելքներով: Ավստրիան արտահանական երկիր Է, տասը եվրոյից վեցը մենք վաստակում ենք արտասահմանում, ուստի Աստրիային եւ Եվրոպային հարկավոր Է պատշաճ կերպով կարգավորվող արտահանում, առեւտրական ոչ մի կարգի արգելքներ պետք չեն եւ, ինքնին հասկանալի Է, որ պետք Է պահպանվի իրանական միջուկային ծրագրին վերաբերող համաձայնագիրը»,-հավելել Է Կուրցը, հավելել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]