Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՊՀ-ի հատուկ ծառայությունների ղեկավարները քննարկել են ծայրահեղական սպառնալիքների չեզոքացման հարցերը ֆուտբոլի ԱԱ-ից առաջ

ԱՊՀ-ի հատուկ ծառայությունների ղեկավարները քննարկել են ծայրահեղական սպառնալիքների չեզոքացման հարցերը ֆուտբոլի ԱԱ-ից առաջ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ-ի մասնակից պետությունների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարները Մոսկվայում քննարկել են ծայրահեղական սպառնալիքների չեզոքացման հարցերը ֆուտբոլի աշխարհի առաջնության նախաշեմին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հասարակական կապերի կենտրոնը:

«2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման նախաշեմին հատուկ ծառայությունների ղեկավարները քննարկել են ծայրահեղական բնույթի սպառնալիքների չեզոքացման հարցերը, որոնք ազդում են դրա անվտանգության ապահովման վրա»,-ասված Է ԱԴԾ-ի հաղորդագրության մեջ:

Այստեղ ճշտել են, որ մայիսի 17-ին Մոսկվայում կայացել Է ԱՊՀ-ի մասնակից պետությունների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 44-րդ նիստը: Նիստում հիմնական ուշադրությունը դարձվել Է ահաբեկչության եւ անդրսահմանային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում համագործակցության հետագա կատարելագործմանը: Խորհրդի նիստի մասնակիցները նաեւ քննարկել են Աֆղանստանի հյուսիսում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, դրա ազդեցությունը Կենտրոնասիական տարածաշրջանի օպերատիվ իրադրության զարգացման վրա, մշակել են ահաբեկչական գործունեության կանխարգելմանն ու կասեցմանն ուղղված լրացուցիչ միջոցառումներ:

«Նախանշվել են ահաբեկչական ուղղվածության հանցագործություններ կատարած անձանց միջպետական հետախուզման գծով ԱՊՀ-ի մասնակից պետությունների անվտանգության մարմինների, հատուկ ծառայությունների եւ իրավապահ մարմինների փոխգործակցության մակարդակի բարձրացման ուղիները»,-հայտնել են ԱԴԾ-ում: ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարը հաշվետվություն Է ներկայացրել 2017-2019 թվականներին ահաբեկչության եւ ծայրահեղականության այլ բռնի դրսեւորումների դեմ պայքարում ԱՊՀ-ի մասնակից պետությունների համագործակցության ծրագրի կատարման, ինչպես նաեւ 2017 թվականին Հակաահաբեկչական կենտրոնի գործունեության արդյունքների մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]