Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բենեդիկտ Քամբերբեթչը առաջատար ստրատեգի դերը կխաղա Brexit-ին նվիրված ֆիլմում

Բենեդիկտ Քամբերբեթչը առաջատար ստրատեգի դերը կխաղա Brexit-ին նվիրված ֆիլմում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու արշավի առաջատար ստրատեգի դերը կխաղա դրամայում, որը կցուցադրվի Մեծ Բրիտանիայի հեռուստատեսության չորրորդ ալիքով (Channel 4): Ինչպես մայիսի 16-ին հայտնել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը, ֆիլմը կպատմի 2016 թվականի հունիսի հանրաքվեի իրադարձությունների մասին՝ շեշտադրելով հանրահարցման ընթացքում ինտերնետ-տեխնոլոգիաների օգտագործման թեման՝ ընտրողների ձայները շահելու նպատակով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

41-ամյա Քեմբերբեթչը, որը 2015 թվականին «Օսկար» մրցանակի Է հավակնել «Նմանակման խաղ» ֆիլմում անգլիացի մաթեմատիկոս Ալան Թյուրինգի դերը խաղալու համար, Էկրանին կմարմնավորի եվրասկեպտիկների Vote Leave քարոզչական պլատֆորմի նախկին ղեկավար Դոմինիկ Քամինգսին: Քաղաքական դրամայի ռեժիսորը կդառնա բրիտանացի Թոբի Հեյնսը, որը մասնակցել Է «Շեռլոք» սերիալի, որտեղ գլխավոր դերը կատարել Է Քամբերբեթչը, եւ «Դոկտոր Ովը» սերիալի ստեղծմանը:

ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության շարունակման նպատակահարմարության շուրջ հանրաքվեն կայացել Է 2016 թվականի հունիսի 23-ին, դրանում 51,9 տոկոս արդյունքով հաղթել են եվրաինտեգրացման հակառակորդները: Քամբերբեթչն ինքը անդամակցել Է 300-ից ավելի արտիստների, երաժիշտների, գրողների եւ մշակույթի այդ գործիչների խմբին, որոնք բաց նամակ են ստորագրել՝ հաջակցություն Եվրամիության կազմում Միացյալ Թագավորության պահպանմանը:

Բենեդիկտ Քամբերբեթչը խաղացել Է ավելի քան 6 տասնյակ դեր, որոնցից առավել հայտնի Է բրիտանացի դետեկտիվի կերպարը, որը տեղափոխվել Է մեր ժամանակներ: Փետրվարին հրապարակված հետազոտության տվյալների համաձայն, Քամբերբեթչի կատարմամբ Շեռլոք Հոլմսի գործող անձը բոլոր ժամանակների առավել մեծ ժողովրդականություն վայելող հերոսն Է դարձել BBC-ի հանդիսատեսների շրջանում՝ առաջ անցնելով Monty Python կատակերգական խմբին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am