Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հոկտեմբեր

Հայաստանի մանուկներ հիմնադրամի եզակի ՍՄԱՐԹ կենտրոնի բացումը կկայանա մայիսի 27-ին


ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզի Դեբետ համայնքում Հայաստանի մանուկներ հիմնադրամի ՍՄԱՐԹ կենտրոնի բացումը կկայանա մայիսի 27-ին:  «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին  ՔՈԱՖ-ից:

 «ՍՄԱՐԹ կենտրոնի հայեցակարգի չորս հիմնասյուներն են նորարարությունը և ստեղծագործականությունը, լեզուն և հաղորդակցությունը, ձեռներեցությունը և տեղական տնտեսական զարգացումը, ակտիվ քաղաքացիությունը և անձնային զարգացումը»,-տեղեկացրին կենտրոնից։

ՍՄԱՐԹ նախաձեռնությունը մշակվել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից: Այն նպատակ ունի նորագույն տեխնոլոգիայի և բարձրակարգ մասնագետների շնորհիվ խթանել  գյուղական համայնքների զարգացումը, հնարավորություն ստեղծել տեղի բնակչության, հատկապես երիտասարդների և երեխաների համար տարբեր ոլորտներում լուրջ մասնագիտություն ձեռք բերելու:

ՍՄԱՐԹ ավանը բաղկացած է մի քանի կառույցից: Այն իր մեջ ներառելու է տեխնոլոգիայի, արվեստի և երաժշտության, լեզվագիտության, բիզնեսի, առողջապահության, լեզվաբանության և այլ ոլորտների ուսուցում: Կառուցվել են նաև ՍՄԱՐԹ սենյակներ, որոնք հնարավորություն են տալու գյուղական համայնքների և ՍՄԱՐԹ կենտրոնի միջև կապ ապահովելու՝ կիրառելով գերժամանակակից տեխնոլոգիաներ: Սենյակները նաև հնարավորություն են տալու հաղորդակցություն ապահովել ձմեռային ամիսներին, երբ ՍՄԱՐԹ կենտրոն այցելելը դժվար լինի:

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) տարեկան դրամահավաք-երեկույթի ժամանակ օսկարակիր դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի կողմից  նվիրաբերված 65 հազար դոլարը ևս ծառայել է Լոռու մարզում նոր եւ աշխարհում եզակի Սմարթ կենտրոնի ստեղծմանը:

ՍՄԱՐԹ կենտրոնի բացումն իրենց ներկայությամբ պատվելու են Հայաստանի մանուկներ հիմնադրամի բարերարները, աջակիցները, գործընկերները, Հայաստանի ղեկավարները, դեսպանները։ 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ