Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանում ներքաղաքական վերջին իրադարձությունները կապիտալի արտահոսք չեն առաջացրել

Հայաստանում ներքաղաքական վերջին իրադարձությունները կապիտալի արտահոսք 
չեն առաջացրել

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ներքաղաքական վերջին իրադարձությունների արդյունքում Հայաստանից կապիտալի արտահոսք չի եղել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործարար խորհրդի տնօրենների 58-րդ հերթական նիստի բացմանն ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նրա խոսքով՝ վերջին մեկ ամսում Հայաստանում սփյուռքահայ կապիտալի ներհոսք է նկատվել: «Բիզնեսը սպասողական վիճակում է  փոփոխությունների հանդեպ, և Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական վերջին իրադարձություններից ելնելով  գործարար հանրության խնդիրն է հստակ հաղորդագրություններ ուղարկել, որ Հայաստանում իրականացվել է բացառիկ, ունիկալ, սիրո և թավշյա հեղափոխություն, որը նպատակ ունի առաջին հերթին տնտեսության համար բարձրացնել հավասար մրցակցության աստիճանը, վերացնել արհեստածին մենաշնորհները, իսկ սա նշանակում է Հայաստանում ներդրումների համար ավելի բարենպաստ միջավայր կստեղծվի»,-ասաց Ղազարյանը:

Նրա խոսքով՝ միջազգային լրատվամիջոցները Հայաստանում տեղի ունեցող իրադարձություները գնահատում են բացառիկ և Հայաստանը համարում են ժողովրդավարության նոր կղզյակ, մշակույթի նոր արժեքներին կրող: «Այս ոգևորության աստիճանը մենք պետք է կարողանանք արագ կապիտալացնել, որպեսզի նոր գործարարներ հայտնվեն մեր շուկայում՝ զանգվածային ծրագրեր իրականացնելու համար: Մենք շարունակելու ենք կառուցել շուկայական տնտեսություն, ավելի ազատական նորմերով, ավելի հավասար մրցակցությամբ»,-հավելեց նա:

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործարար խորհրդի տնօրենների 58-րդ հերթական նիստն անցկացվեց մայիսի 17-ին: Խորհրդի անդամներից նիստին չէին ներկայացել Ալբանիան, Հունաստանը, Մոլդովան, Սերբիան և Ադրբեջանը:

2018-ի հունվարի 1-ից գործարար խորհուրդը ղեկավարում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]