Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց դադարեցնել ճանապարհների փակումը. նա նոր տեսանյութ է հրապարակել

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց դադարեցնել ճանապարհների փակումը. նա նոր տեսանյութ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ժամը 15:00-ից դադարեցնել անհնազանդության գործողությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը հայտարարեց ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով: Նա նշեց, որ հասկանալի չէ ամենօրյա ռեժիմով ճանապարհների փակումն ու անհնազանդության գործողությունների իրականացնումը: «Ում ենք մենք անհնազանդություն հայտարարում, ինքներս մեզ: Կարծում եմ՝ սա ճիշտ մոտեցում չէ»,-ասաց նա:

Վարչապետի խոսքով՝ այս օրերին կառավարությունն ամեն օր ստանում է այնքան նամակ, որքան նախկինում՝ մեկ ամսում: «Սա նշանակում է, որ կառավարությունը պետք է հնարավորություն ունենա այդ խնդիրները դասավորելու ըստ առանջնահերթության ու հերթով զբաղվելու դրանցով»,-նշեց Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացիներին հորդորելով հնարավորություն տալ կառավարությանը կատարելու այդ աշխատանքը, այլապես նրանց այնտեղ լինելը կզրկվի ամեն իմաստից:

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ճանապարհներ փակելու փոխարեն Հայաստանի ցանկացած բնակավայրում առկա խնդիրները հստակ ձևակերպել, նշել պահանջները և երկու-երեք հոգանոց պատվիրակություն ձևավորել և ուղարկել երկու ուղղությամբ՝ ՀՀ տարածքային կառավարության նախարարություն և Կառավարության քաղաքացիների նամակների ընդունման բաժին կամ զանգահարել թեժ գիծ՝ 1-17 համարով: «Մենք դրանք կդասակարգենք ըստ առաջնահերթության և կետ առ կետ կանցնենք այդ հարցերով, որտեղ անհրաժեշտ է հանրային քննարկումներ կանցկացնենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ անդրադառնան նաև այս կամ այն պաշտոնյաների հրաժարականների պահանջներին:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]