1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրում հաշվի են առնված Հայաստանի բոլոր շահերը. Փաշինյան

ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրում հաշվի են առնված Հայաստանի բոլոր շահերը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագրում հաշվի են առնված Հայաստանի շահերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ վարչապետն այս մասին ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Համաձայնագիրը շատ կարևոր է մեզ համար, և այնտեղ հաշվի են առնված Հայաստանի Հանրապետության բոլոր շահերը»,- ասաց Փաշինյանը:

Հարցին` հնարավոր համարո՞ւմ է, որ Ռուսաստանը խոչընդոտ հանդիսանա այդ համաձայնագրի իրականացմանը, Փաշինյանը հիշեցրեց, որ Ռուսաստանը նույնպես այդ համաձայնագրի կողմ է` որպես Եվրասիական տնտեսական միության անդամ: Նա բացառեց, որ Ռուսաստանը կարող է որևէ կերպ խոչընդոտ հանդիսանալ:

ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիրը ստորագրվել է մայիսի 17-ին Աստանայում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]