Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՍԾՏՀ գործարար խորհրդի նիստում կքննարկվեն համագործակցության արդյունավետության բարձրացման հարցեր

ՍԾՏՀ գործարար խորհրդի նիստում կքննարկվեն համագործակցության 
արդյունավետության բարձրացման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործարար խորհրդի տնօրենների 58-րդ հերթական նիստում կքննարկվեն համագործակցության արդյունավետության հետ կապված խնդիրներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Նրա խոսքով՝ հակամարտության և որոշակի թշնամանքի առկայության պայմաններում համաժողովը թույլ է տալիս մեկ սեղանի շուրջ քննարկել հարցեր: «Սևծովյան համաժողովն արդյունավետ է, և դրա ընթացքում տարբեր հարցեր են լուծվում: Օրինակ՝ Ռուսաստան- Վրաստան հակամարտության պայմաններում ապրանքաշրջանառությունը չկանգնեց, և պատժամիջոցներ չկիրառվեցին: Այսինքն՝ որոշակի տարածաշրջանային համագործակցության համար սա անվտանգության բարձիկի դեր է խաղում, ուղղակի պետք է բարձրացնել արդյունավետությունը»,-ասաց նա:

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործարար խորհրդի տնօրենների 58-րդ հերթական նիստն անցկացվեց մայիսի 17-ին:

2018-ի հունվարի մեկից գործարար խորհուրդը ղեկավարում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]