Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լեւոն Տեր-Պետրսյանը հանդիպել է ռուս դիվանգետ Վլադիմիր Կազիմիրովի հետ

Լեւոն Տեր-Պետրսյանը հանդիպել է ռուս դիվանգետ Վլադիմիր Կազիմիրովի հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրսյանը մայիսի 16-ին հանդիպել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի Դաշնության նախագահի նախկին ներկայացուցիչ, հայտնի դիվանգետ Վլադիմիր Կազիմիրովի հետ՝ վերջինիս խնդրանքով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ ազգային կոնգրեսի գրասենյակից:

Հանդիպման ընթացքում, որին մասնակցել է նաեւ Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ դրա հետ կապված տարածաշրջանային քաղաքականության այլ հարցեր: 

Վլադիմիր Կազմիրիովը 1992-1996 թվականներին զբաղեցրել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավարի պաշտոնը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]