Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս

Եթե ակնկալում են, որ ես պետք է բացեմ Քրեակատարողական հիմնարկի դռները, ապա դա ճիշտ մոտեցում չէ. Փաշինյան


ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է՝ պետք է հստակ ձևակերպում լինի, թե ում դեմ է ուղղված ՊՊԾ գնդի գրավման գործով ճանապարհ փակող քաղաքացիներին ակցիան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողի հարցին ի պատասխան, որ Արշակունյաց պողոտան դեռևս փակ է, վարչապետը նկատեց. «Ես կարծում եմ, որ ընդհանրապես պետք է հստակ ձևակերպվի՝ ում դեմ է արվում այդ ամեն ինչը: Ես հստակ հայտնել եմ իմ դիրքորոշումը հանրային համերաշխությունը վերականգնելու անհրաժեշտության մասին: Վատն այն է, որ ձևակերպված չէ, թե ում դեմ է արվում այդ ակցիան: Կան գործընթացներ, եթե որևէ մեկն ակնկալում է, որ ես պետք է մտնեմ ու Քրեակատարողական հիմնարկի դռները բացեմ, դա ճիշտ մոտեցում չէ. կան ընթացակարգեր, կան մարմիններ, իրավիճակներ: Բոլոր հարցերը կլուծվեն»:

Ինչ վերաբերում է Մյասնիկյանի արձանին հարակից այգու բարեկարգման աշխատանքների շրջանակներում ծառերի հատմանը, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նախագծին ծանոթ չէ, բայց որքան հասցրել է հետևել մամուլի հրապարակումներին, հասկացել է, որ այդ այգին վերակառուցվելու է և բոլոր ծառերի փոխարեն տնկվելու են նոր ծառեր: «Մենք կհետևենք, որ այդպես լինի, ես չեմ կարծում, որ այլ կերպ կարող է լինել»,-ավելացրեց Նիկոլ Փաշինյանը:

Մայիսի 16-ին ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստին ներկա քաղաքացիները նիստի ընդմիջման ընթացքում դուրս են եկել դատարանի շենքից ու փակել հարակից Արշակունյաց պողոտան: Ակցիայի մասնակիցները պահանջել են վերանայել խափանման միջոցը՝ ազատ արձակելով նրանց կալանքից: Խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը մերժել է:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ