Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հունիս

Կառավարությունը կքննարկի եկամտահարկի նվազեցման հարցը

Կառավարությունը կքննարկի եկամտահարկի նվազեցման հարցը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նորանշանակ կառավարությունը քննարկում է եկամտահարկի դրույքաչափը նվազեցնելու հնարավորությունը: Այդ մասին գործադիրի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի հայտարարությանը:

Վերջինս նշել էր, որ ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների ընթացքում պետական եկամուտների հավաքագրումները պետբյուջեով նախատեսվածից ավելի է եղել 14 մլրդ դրամով, ինչը հնարավորություն կտա դիտարկել եկամտահարկի մասով որոշակի փոփոխություններ անելու հարցը:

«Երեկ Կենտրոնական բանկի նախագահի հետ այդ թեմայով խոսակցություն է եղել, և կառավարության բոլոր անդամների հետ այդ հարցով մենք քննարկում կունենանք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը:

Այս հարցը դիտարկում էր նաև ՀՀ նախորդ կառավարությունը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ