Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը հորդորում է դադար տալ և հանգիստ պայմաններում հարցերին լուծում տալ. նա հանդիպեց բողոքող քաղաքացիներին

Նիկոլ Փաշինյանը հորդորում է դադար տալ և հանգիստ պայմաններում հարցերին 
լուծում տալ. նա հանդիպեց բողոքող քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադիրի նիստից առաջ հանդիպեց կառավարության շենքի դիմաց հավաքված քաղաքացիներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քաղաքացիները վարչապետին էին ներկայացնում իրենց խնդիրները՝ ակնկալելով շուտափույթ լուծում: Նիկոլ Փաշինյանը նրանցից վերցնում էր նամակները, առկա փաստաթղթերը, դրանք ուսումնասիրելու և հետագայում արձագանքելու նպատակով: Որոշ քաղաքացիներ խնդրում էին առանձին հանդիպում վարչապետի հետ: «Ես Ձեր խնդրից տեղյակ եմ, Դուք դիմում գրեցի՞ք»,-հարցրեց Նիկոլ Փաշինյանը իր խնդիրը ներկայացնող կանացից մեկին: 

Լրագրողի հարցին ի պատասխան, թե արդյոք իրավիճակը վերահսկելի է, երբ տարբեր անձինք իրենց խնդիրներն են ներկայացնում և բողոքի ակցիաներ կազմակերպում, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ շատ լավ պատկերացում էր, որ կարող է այսպես լինել: «Ես կարծում եմ, որ մենք բոլորս դադարի կարիք ունենք, հանգիստ պայմաններում հարցերը դասավորենք ու հերթով զբաղվենք դրանց լուծմամբ»,-ասաց Փաշինյանը: Նրա խոսքով՝ բոլոր խնդիրները միանգամից չեն կարող լուծվել, այդ ճանապարհով գնալու դեպքում կձախողեն: «Մարդիկ ազատ արտահայտվելու իրենց իրավունքից օգտվում են,  դա բնական է և նորմալ, բայց մենք պետք է հասկանանք, որ բոլոր հարցերը միանգամից լուծելու տրամաբանություն չի կարող գործել: Մենք բոլոր հարցերի լուծումը կձախողենք այդ տրամաբանությամբ շարժվելու դեպքում: Պետք է հերթով զբաղվենք բոլոր հարցերով»,-ավելացրեց Նիկոլ Փաշինյանը: 

Ինչ վերաբերում է տարբեր պաշտոնյաների հրաժարականին, վարչապետը նշեց, որ պետք է քայլ առ քայլ գնալ հարցերի լուծմանը, հստակեցնել պահանջներն ու իմանալ՝ ում հրաժարականը ինչու են պահանջում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]