Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

Հարավկորեական գործարանում առնվազն 13 մարդ Է տուժել քլորի արտահոսից


ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի հարավ - արեւելքում գտնվող քիմիական գործարանում առնվազն 13 մարդ Է տուժել գազային քլորի արտահոսից, պատահարի վայրում աշխատում Է տեղանքի հատուկ մշակման խումբը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ռյոնհապ գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը մոտավորապես 10:00-ին (Երեւանի ժամանակով 05:00-ին) Ուլսան քաղաքի գործարանում: Արտահոսի պատճառը դեռեւս պարզված չԷ, մասնագետները չեն բացառում, որ դա կարող Էր տեղի ունենալ գազը պահոց վերամղելիս: Տուժածների վիճակը գնահատվում Է՝ միջին ծանրության: Գործակալությունը նշում Է, որ քիմիական գործարանը գտնվում Է բնակավայրերից հեռու, ուստի բնակիչների թվում տուժածներ չկան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ