Իսրայելը ավիահարված Է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի ռազմաօդային ուժերը մայիսի 17-ին Գազայի հատվածի հյուսիսային մասում հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին ի պատասխան հրեական պետության դիրքերի գնդակոծման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մեր կործանիչները ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական թիրախներ են խոցել Գազայի հատվածի հյուսիսային մասում: Դրանցից չորսը պատկանում են ահաբեկիչների ռազմական համալիրին, եւս երեքը կապված են զենքի արտադրության հետ: Գրոհն իրականացվել Է ի պատասխան Սդերոտ իսրայելական քաղաքի գնդացրային գնդակոծման եւ օրվա ընթացքում մեր ուժերին գնդակոծելու հետ կապված մի քանի միջադեպերի»,- գրել Է բանակի մամուլի ծառայությունը Twitter-ում:
Գազայի հատվածում մայիսի 14-ին բողոքի ակցիաներ են սկսվել Իսրայելի կազմավորման 70-րդ տարեդարձի եւ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու ֆոնին: Իսրայելացի զինվորները կրակ են բացել բողոքի ակցիաների մասնակիցների վրա, ինչի հետեւանքով զոհվել Է առնվազն 61 պաղեստինցի, տուժածների թիվը հասել Է 2,8 հազարի: Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը եռօրյա սուգ Է հայտարարել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում