Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մերձավոր Արեւելքի վեց երկրներ պատժամիջոցներ են սահմանել «Հըզբոլլահի» ղեկավարների դեմ

Մերձավոր Արեւելքի վեց երկրներ պատժամիջոցներ են սահմանել «Հըզբոլլահի» ղեկավարների դեմ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Քուվեյթը, Օմանը, Կատարը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները մայիսի 16-ին պատժամիջոցներ են սահմանել «Հըզբոլլահ» շարժման բարձրաստիճան ներկայացուցիչների եւ այն այն անձանց նկատմամբ, ովքեր աջակցություն են ցույց տալիս կազմակերպությանը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է SPA-ն: Ցուցակում ներառվել Է տասը մարդ, որոնցից հինգը ներկայացնում Է շարժման ղեկավար խորհուրդը: Նրանց սեփականությունը եւ ակտիվները կսառեցվեն: «Այս գործողությունները ձեռնարկվել են ԱՄՆ-ի, Ահաբեկչության ֆինանսավորման տվյալների վերլուծության եւ նախապատրաստման կենտրոնի (Terrorist Financing Targeting Center, TFTC) համանախագահի եւ կենտրոնի մյուս մասնակից երկրների՝ Բահրեյնի, Քուվեյթի, Օմանի, Կատարի եւ Միացյալ Արաբական Էմիրությունների հետ գործընկերությամբ»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Մայիսի 16-ին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ Է սահմանել «Հըզբոլլահի» հետ կապված երեք մարդու եւ Մալիի եւս մեկ քաղաքացու՝ «Իսլամական պետության» զինյալի դեմ: Այդ անձանց ամբողջ ունեցվածքն ԱՄՆ-ի տարածքում կարգելափակվի, ամերիկացիներին արգելված Է նրանց հետ որեւիցե գործարարություն վարելը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]