1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արցախում տնտեսական բնագավառին ուղղված ծախսերը աճել են 16.4 %-ով

Արցախում տնտեսական բնագավառին ուղղված ծախսերը աճել են 16.4 %-ով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նախորդ տարի Արցախի Հանրապետության կառավարության փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցության ծրագրերն իրականացվել է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով, որին ԱՀ 2017 թվականի պետական բյուջեից՝ որպես աջակցություն, հատկացվել է 2 միլիարդ 500 մլն դրամ: Այս մասին մայիսի 16-ին, ԱՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանն Ազգային ժողովում տեղեկացրել է ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ տնտեսական բնագավառին ուղղված ծախսերը կազմել են 10 միլիարդ 946.7 մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 16.4 %-ով:

Ֆինանսների նախարարը ներկայացրել է նաև անցած տարվա պետական բյուջեի ծախսային գերակայությունները: Մասնավորապես՝ գյուղատնտեսության բնագավառի ծախսերը կազմել են 3 միլիարդ 161.7 մլն դրամ` նախատեսված 3 միլիարդ 890.6 մլն դրամի դիմաց, կամ կատարվել են 93.5 %-ով: Գյուղատնտեսական միջոցառումների իրականացման ծրագրերի համար բյուջեից տրամադրվել է 2 միլիարդ 92.5 մլն դրամ՝ նախատեսված 2 միլիարդ 293.5 մլն դրամի դիմաց:

«Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին պետական բյուջեից հատկացվել է 1 միլիարդ 20 մլն դրամ, որն ուղղվել է փոխառությունների տրամադրմանը, առևտրային բանկերի կողմից գյուղատնտեսական ծրագրերի համար տրամադրվող վարկերի մասնակի սուբսիդավորմանը և այլ ծրագրերի իրականացմանը: Հանրապետությունում գյուղատնտեսությունում իրականացվող քաղաքականությունն ուղղված է գյուղական տարածքների համաչափ զարգացմանը, ոլորտի ներուժի օգտագործման մակարդակի բարձրացմանը, գյուղատնտեսությունում օգտագործվող հիմնական ռեսուրսների մատչելիության ապահովմանը»,- նշել է Գրիգորի Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ կարևորելով հանրապետության բնակչությանը մատակարարվող խմելու և ոռոգման ջրի համակարգերի կայացման հիմնախնդիրները` նշված ծրագրի իրագործման համար անցած տարի պետական բյուջեից հատկացված գումարը 2.2 անգամ ավելի էր, քան 2016 թվականին (2017թ.` 680.5 մլն դրամ` 2016թ. 306.1 մլն դրամի դիմաց):

Ինչ վերաբերվում է ջրամբարների, ջրանցքների, ջրատարների վերանորոգման և պահպանման ծրագրի իրականացման համար պետական բյուջեից հատկացված գումարներին, ապա դրանք կազմել են մոտ 80 մլն դրամ:

Կապիտալ ներդրումների ծրագրի ծախսերը անցած տարի կազմել են 15 միլիարդ 833.2 մլն դրամ: Նախորդ տարվա համեմատ՝ կապիտալ ներդրումների ծրագրի վրա հատկացվող ծախսերը աճել են 45.1 %-ով՝ կազմելով ընդհանուր ծախսերի 17.2 %-ը:

Նախարարը նշել է նաև, որ հատկացված միջոցների հաշվին իրականացվել են ինչպես տնտեսության ճյուղերի զարգացմանն ուղղված, այնպես էլ սոցիալական նշանակություն ունեցող, պաշտպանության բանակի մարտունակության բարձրացմանն ու սահմանների ամրակայմանն ուղղված շինարարական ծրագրեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]