Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սյունիք գյուղում քարաթափումը մաքրվել է

Սյունիք գյուղում քարաթափումը մաքրվել է

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների  նախարարության «911» ծառայությունը մայիսի 16-ին, ժամը 09:52-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Սյունիք գյուղի թիվ 2 տան մոտակայքում գտնվող ժայռից տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով փակվել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Սյունիք գյուղի Մուսաբեկ թաղամասի թիվ 2 տնից մոտ 60 մ հեռու տեղի է ունեցել քարաթափում (մոտ 3 խմ):

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ նախարարության պաշտոնական կայքից, կոմունալ ծառայության աշխատակիցների կողմից կատարվել են ճանապարհի մաքրման աշխատանքներ: Ժամը 12:50-ին ճանապարհը մաքրվել է քարերից և կրկին դարձել երթևեկելի:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է Սյունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և Հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության, աշխատակազմի քաղաքաշինության վարչության, տրանսպորտի ծառայության բաժնի պետերին և Կապանի փոխհամայնքապետին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]